Ռուանդայում կոկորդիլոսը կերել է կարանտինը խախտած տղամարդուն. New York Post

Կամոնի քաղաքի (Ռուանդա) բնակիչը խախտել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հայտարարված կարանտինը և գնացել ձկնորսության: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Մարտի 25-ին տղամարդը, ում անունը չի նշվում, գնացել է Նիաբարոնգո գետի մոտ՝ ձուկ բռնելու և դարձել է կոկորդիլոսի զոհը:

«Նա եղել է այն մի քանի մարդկանցից մեկը, ով չէր պահպանում վիրուսի տարածումը կանխարգելելու համար հաստատված սոցիալական հեռավորությունը»,- ասել է քաղաքապետը:

Նշենք, որ Ռուանդայում գրանցվել է կորոնավիրուսային վարակման 40 դեպք, զոհեր չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ