«Փաշինյանը, այնքանով է մեղավոր, որ ձեր նմաններին ազատության մեջ թողեց, թողեց, որ վայելեք ձեր գռփածը…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Չդիմացա` ներող

Հասկանում եմ դժվար է, շատ դժվար է համակերպվել, երբ իշխանություն ես կորցնում, բայց այս իրավիճակում հոխորտա՞լ, ու դիվիդենտներ շահե՞լ։ Հանցագործ, հացկատակ-կլանին ծառայած բաջիները կրկին ճամարտակում են։ Ձայններդ կտրեք, ու թույլ մի տվեք, որ հիշեցնենք ձեզ, ձեր անցյալը։

Էդ, ո՞ր ծանր իրավիճակում էիք դուք լավ պատրաստված.. Ինչ ուզել եք արել եք, աջ-ձախ չեք նայել, ի՛նչ պատահի, բուկներդ եք տարել, այսօր յանի ժողովրդի մասին եք մտածում։ Իյա իրո՞ք։ Փաշինյանը ի՞նչ ունի պատասխան տալու: Ժողովրդին ոնց պատահի առողջությունից սկսած, հոգեպես ոչնչացրել եք։

Փաշինյանը, այնքանով է մեղավոր, որ ձեր նմաններին ազատության մեջ թողեց, թողեց, որ վայելեք ձեր գռփածը, բայց դե դրա համար թո՛ղ պատասխան տա.. այո՛, Փաշինյանի մեղավորությունն է, որ դուք այսօր լեզու եք առել։ Փողի մեջ ծփում եք, որեւէ մեկի մատից փուշ հանած կա՞ք։

Ժողովրդից գողացած փողերը, օգտագործում եք ժողովրդի դեմ` խառնակչություն տարածում, էդ եք` իրեքմանեթանոց ողբասացներ։ Ով տա` կառնեք, համա մեջը լիքը լինի` փուչ չլինի.. չեք փոխվել, ավելի եք նենգ դարձել, որովհետեւ կերակրատաշտը գնալով չորանում է.. իսկ եթե մոռացել եք, որ ժամանակին ասում էիք, որ սերժիկի խոսքերը մեկնաբանության կարիք չկա, ապա հիմա, ինչպե՞ս չասեմ` հանգիստ վեր ընկեք ձեր տեղն ու ձեր չափը իմացե՛ք..

Չդիմացա` ներողՀասկանում եմ դժվար է, շատ դժվար է համակերպվել, երբ իշխանություն ես կորցնում, բայց այս իրավիճակում…

Posted by Արթուր Հայրապետյան on Thursday, March 26, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ