«Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով». Անի Սամսոնյանը` քաղաքապետ Հայկ Մարությանին

Երեւանի ավագանու արտահերթ նիստում այսօր քննարկվեց նաեւ Հանրապետության հրապարակի տոնածառի հարցը: Ավագանու անդամները, մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքից հարցը ներկայացնող քաղաքապետարանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանից հետաքրքրվեցին, ինչու այդ գնով, այդ պայմաններով են այն ձեռք բերել: Հորդորեցին մանրամասներ ներկայացնել:

Պարոն Մկրտչյանը պարզաբանեց, որ «Երեւան 2800» մշակութային հիմնադրամը հարցում է կատարել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի տոնածառների գծով մասնագիտացված ընկերություններին: Սակայն միայն ռուսական ընկերությունն է, որ կարողացել է ժամանակի եւ այլ պայմանների մեջ տեղավորվել:

Այս հարցի քննարկման ժամանակ ելույթի իրավունք խնդրեց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը, որի ելույթը սակայն չէր առնչվում տոնածառին: Անի Սամսոնյանը, դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց՝ «Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Երեք ամիսների ընթացքում ձեր աշխատանքից ակնկալիքներն ավելի մեծ են եղել, քան՝ իրականությունն է»:

Անի Սամսոնյանն ասաց, որ նամակներին պատասխան չի ստանում Հայկ Մարությանից, որ կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի վերաբերյալ մանկավարժների բողոքին որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում, որ աղբահանության օպերատոր Սանիթեքի հարցն այդպես էլ չի լուծվում եւ քաղաքը աղբից չի մաքրվում՝ չնայած, երկրորդ օպերատոր ունենալու նախընտրական խոստումներին, որի մասին «Լույսն» է իր ծրագրում առաջինը նշել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ