Աստված մեր ոչ մի աղոթք անպատասխան չի թողնում, պարզապես պետք է կարողանալ կարդալ այդ պատասխանը

Երբեմն լինում են իրավիճակներ, որոնք դուրս են գալիս մեր վերահսկողությունից ու թվում է՝ խնդիրն այլևս լուծում չունի, կամ եթե ունի, մենք անկարող կլինենք տեսնել դրա լուծումը:

Ու ամեն անգամ, երբ անորոշությունը ու վախը պատում է մեր հոգին, մեզ միայն մի բան է մնում անել՝ ապավինել Աստծո զորությանը:

Գիտեք, կյանքում անլուծելի խնդիրներ չկան, պարզապես, երբ խուճապը ահագնանում է այդ պահին մթագնում է մեր գիտակցությունը ու ելքեր փնտրելը թվում է անհնարին մի բան:

Հուսալքությունը թերևս ամենակործանարար զգացումն է, որ մարդուն ստիպում է տառապել ու բախման մեջ լինել սեփական անձի հետ: Պողոս առաքյալը գիտեր, որ աղոթքը կարող է այնպիսի ազդեցություն ունենալ, որ մարդուն օգնի կոնկրետ իրավիճակներից դուրս գալ ու ճշմարիտ ճանապարհով շարունակել։

Աստված գուցե ուղղակիորեն չպատասխանի յուրաքանչյուր աղոթքի։ Նաև հնարավոր է, որ նա միշտ չպատասխանի այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, կամ այն ժամանակ, երբ մենք ենք սպասում, բայց մենք զգալու ենք նրա ներկայությունը մեր կյանքոմ և մեր գործերում։

Օրինակ՝ Պողոս առաքյալը մի քանի անգամ աղոթեց իր մարմնի խայթի մասին։ Աստված չազատեց Պողոսին այդ խնդրից, սակայն մխիթարեց նրան հետևյալ ամրապնդիչ խոսքերով. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում: Եվ արդ լավ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը» (Բ Կորնթացիս 12.9):

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ