Իտալիայում նվազում է օրական կորոնավիրուսով վարակվածների և դրա հետևանքով մահացածների թիվը

Իտալիայում արդեն երկրորդ օրն է նվազում է կորոնավիրուսով վարակի օրական հաստատված դեպքերի և մահացության թիվը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելիին հղումով:

Մարտի 23-ին բժիշկները հաստատել են կորոնավիրուսով վարակի 3.8 հազար, մարտի 22-ին՝ 4 հազար, մարտի 21-ին՝ 4.8 հազար դեպք:

Մահացողների թիվը նույնպես նվազում է. մարտի 23՝ 602, մարտի 22՝ 651, մարտի 21՝ 793 մարդ:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 64 հազար մարդ, մահացել է ավելի քան 6 հազար մարդ, ապաքինվել է գրեթե 7.5 հազար մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ