Հնդկաստանում ոստիկանները փայտե մահակներով ծեծել են կարանտինը խախտողներին

Նյու Դելիի ոստիկանությունը փայտե մահակներով ծեծել են կարանտինը խախտողներին: Այդ կերպ ավարտվել է քաղաքացիության վերաբերյալ նոր օրենքի դեմ անցկացվող բողքի ցույցերը: Այս մասին հաղորդում է Լենտան:

Ցույցի մասնակիցներին կոչ են արել ցրվել, սակայն, երբ նրանք հրաժարվել են կատարել հորդորները, ոստիկանները գործի են դրել մահակները: Նշվում է, որ ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում նաև կանայք:

Նյու Դելին դեկտեմբերից փակված է եղել բռնկված կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Արգելված են եղել նաև բազմամարդ հավաքները:

Նշենք, որ Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 500 դեպք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ