«Եվս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից…». նախարարը նոր տվյալներ է հայտնել

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։

Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը գրել էր.

«Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։

Գումարային առողջացածների թիվը դարձավ 18։

Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ