Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գյումրիում

Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս այցի մասին մարզպետն ու քաղաքապետը տեղյակ են եղել նախագահի Գյումրի հասնելու պահին միայն: Նախագահ Սարգսյանի առաջին կանգառը Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն էր:

Այս շենքը կառավարության որոշմամբ հատկացվել է թանգարանին, սակայն  հիմնանորոգման կարիք ունի: Գումարի հայթայթման նպատակով հանրապետությունում մարաթոն է մեկնարկել, բարեգործական տարբեր ակցիաներ են անցկացվում:

Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում ասաց քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի եւ հանդիպման ավարտին միայն կասի, թե ինչ նպատակով է Գյումրիում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ