Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս այցի մասին մարզպետն ու քաղաքապետը տեղյակ են եղել նախագահի Գյումրի հասնելու պահին միայն: Նախագահ Սարգսյանի առաջին կանգառը Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն էր:
Այս շենքը կառավարության որոշմամբ հատկացվել է թանգարանին, սակայն հիմնանորոգման կարիք ունի: Գումարի հայթայթման նպատակով հանրապետությունում մարաթոն է մեկնարկել, բարեգործական տարբեր ակցիաներ են անցկացվում:
Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում ասաց քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի եւ հանդիպման ավարտին միայն կասի, թե ինչ նպատակով է Գյումրիում: