«Զանգեքշ եթե տեսնեք՝ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթեւեկում են շարասյունով». Վալերի Օսիպյան

Վալերի Օսիպյանը  հրաժարվեց հայտնել՝ արդյո՞ք ոստիկանությունը գիտի Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե՞ ոչ։ Կառավարության նիստից հետո, լրագրողի հարցի ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։

«Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին. յուրաքանչյուր հետախուզվողի եւ յուրաքանչյուր դեպքով ժամանակ է հարկավոր։ Թույլ տվեք այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք: Կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակել»։

Նշենք, որ Վահագն Հարությունյանը, ըստ պաշտպանի, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։ Դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացրել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցների կեղծում կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ