Միքայել Վարդանյանը մոտ 180.000$ է տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց

«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Միքայել Վարդանյանը, Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, ընդհանուր առմամբ 84 մլն. դրամի օգնություն է տրամադրել Տավուշի մարզի բոլոր, սոցիալապես անապահով,  առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 167 անձանց:

Յուրաքանչյուրին հատկացվել է 500 հազար դրամ: Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք որ 2018 թվականի մայիսի 10-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարություն տարածեցին ԱԺ-ում իրենց կողմից ներկայացված անկուսակցական պատգամավորների` մանդատը վայր դնելու վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ