Ամենակարևորը գիտե՞ք որն է… որ պետությունը հոգում է իր իսկ քաղաքացիների մասին ու փորձում է դաստիարակել գիտակից քաղաքացի

«Էս վիրուսն էլ կանցնի, միանգամից չի անցնի, բայց օր կգա որ սրանից էլ կպրծնենք…»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Չախոյանը:  Գրառման մեջ մասնավորպես ասվում է.

Գիտեք չէ՞, հասկանում եք չէ՞, սա էլ կանցնի, էս վիրուսն էլ կանցնի, միանգամից չի անցնի, բայց օր կգա որ սրանից էլ կպրծնենք… նման բաներից ենք պրծե՞լ…

Հա, օրեցօր կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա, Աստված չանի, բայց միգուցե նաև շրջանակն էլ մեծանա… Բայց կգա մի օր, որ էդ թիվն այլևս չի աճի, ընդհակառակը՝ գնալով կնվազի…

Ամենակարևորը գիտե՞ք որն է… որ պետությունը հոգում է իր իսկ քաղաքացիների մասին, որ պետությունը քայլեր է ձեռնարկում …

Հա.. երբեմն իշխանությունը թերանում է, երբեմն հապաղում է, բայց իր ուժերի ու պատկերացրածի ներածին չափով փորձում է կանգել հիվանդ քաղաքացու կողքին, փորձում է ամեն բան անել, որ էլ չտարածվի, փորձում է քաղաքացիներին զերծ պահել պանդեմիայից, փորձում է ամեն պայման ապահովել, որպեսզի քաղաքացիները արժանապատիվ բուժում ստանան…

Դա մենակ ես չեմ ասում, դրա մասին են վկայում նաև վիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիները…

Հա, ու պետությունը փորձում է դաստիարակել գիտակից քաղաքացի: Իզուր չէ, որ վարչապետը ցանկանում է պարգևատրել կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացուն, ով գիտակցելով, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել, ինքն է բարձրաձայնել առողջության վատթարացման մասին…

Սա էլ կանցնի, կգնա, բայց ՀՀ քաղաքացիները մի բան հասկացան, որ այսուհետև կա պետություն, ՀՀ-ում կա իշխանություն, որը պատրաստ է ցանկացած պահին կանգնել իր քաղաքացու կողքին և անել հնարավորինն ու անհնարը, որ իր քաղաքացիների առողջությանը ոչինչ չսպառնա:

Առողջություն Ձեզ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ