«Էսօր ինչ ծանր նիստ ստացվեց, չկրկնվի սենց դեպք…». ինչն էր զայրացրել վարչապետին

Այսօր կառավարությունում հարցերի քննարկումները երկար էին տևում, որից հետո, ի վերջո, վարչապետը հարցն ուղարկում էր կոմիտե` կրկին քննարկելու: Դրանց թվում էր նաև համայնքային մանկապարտեզներ կառուցելու մասին հարցի քննարկումը: Նիկոլ Փաշինյանը, նախ, լուռ լսում էր, այնուհետև զայրանում:

«Ամենավատ բանն է, որ գործնականում նույն թեմային ամեն շաբաթ անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, ու կա´մ պետք է կատարվի, կա´մ լինի հիմնավորումը, եթե 2020-ի արդյունքներով պարզվեց, որ 26 մլն պակաս է ծախսել իր գումարներից Քաղաքաշինության կոմիտեն, էս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն»,- ասաց նա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը պատասխանեց.

«Մենք պետք է ձգտենք 100 տոկոսսով ծախսել գումարները, բայց եթե թերակատարում է լինում, գումարները հետ են գալու»:

Պատասխանը չգոհացրեց Փաշինյանին:

«Եթե տարվա վերջում 10 մլն դրամ չենք ծախսելու, իսկ այսօր կան այլ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, կարող է 26 միլիոնը ավելի արդյունավետ ծախսելու ավելի լավ տեղ կա: Էսօր ինչ ծանր նիստ ստացվեց… Հանձնարարականը, որ տրվում է, ենթակա է կատարման, չի լինի սենց: Ես քանի անգամ զգուշացնեմ, ես անընդհատ հրապարակային եմ իմ հանձնարարականներին անդրադառնում: Չկրկնվի սենց դեպք, որտեղ սենց դեպք կրկնվեց, ստիպված եմ լինելու միջոց ձեռնարկեմ»:

Այսօրվա նիստի երրորդ հարցը Փաշինյանը ուղարկեց կոմիտե՝ կրկին քննարկելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ