Էջմիածնի բժշկական հաստատությունների աշխատակիցներին ծաղիկներ են նվիրել

Էջմիածնի քաղաքապետարանն ու երիտասարդական խորհուրդը Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրել են ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես շնորհակալություն ու երախտիք՝ անբասիր ու խիստ մարդասիրական աշխատանքի համար։

«Արտակարգ դրության պայմաններում որքան որ կարևոր է բժիշկների աշխատանքն ու նվիրումը, նույնքան կարեւոր է, որ նրանք զգան՝ ընդդեմ համաճարակի այս պայքարում իրենք մենակ չեն, և աջակցությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ լրացուցիչ խթան է առավել արդյունավետ և ջանադիր աշխատանքի։

Շնորհակալ ենք նաև այն տնտեսվարողներին, որոնք աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը»:

👩🏻‍⚕️👨‍⚕️🌹🧁Էջմիածնի քաղաքապետարանն ու երիտասարդական խորհուրդը Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին…

Posted by Էջմիածնի քաղաքապետարան / Municipality of Ejmiatsin on Thursday, March 19, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ