Աջարաբեթը 50 միլիոն դրամ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Աջարաբեթը ստեղծված իրավիճակին որոշում է կայացրել ՀՀ Առողջապահության նախարարության համար բացված հաշվին փոխանցել 50 միլիոն դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Նշված գումարն ընկերությունը տրամադրել է իր հետագա ակցիաների համար նախատեսված բյուջեից։

Նշենք նաև, որ Աջարաբեթն առաջինն է  խաղային ընկերությունների շարքում, որ նվիրատվություն է կատարել։

●     Ընկերությունն իր ողջ գովազդային արշավն ուղղել է COVID-19-ի կանխարգելմանը և տարածմանը` ստեղծելով coronainfo.am կայքը, որտեղ Դուք կարող եք գտնել օգտակար խորհուրդներ և նորություններ վարակի տարածման վերաբերյալ։

●     Բացի այդ, ընկերությունը համընդհանուր սոցիալական պատասխանատվության որոշում է կայացրել մարտի 16-ից անցնել հեռահար աշխատանքի, սակայն ընկերության դրամարկղերը, լայվ չատը և առցանց աջակցության ծառայությունը գործում են բնականոն կերպով և հասանելի են բոլոր գործարքների համար։

●     Ի հավելումն՝ Աջարաբեթն այս ողջ ընթացքում ախտահանման միջոցառումներ է իրականացրել գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում։

Կարևորը Ձեր առողջությունն է։ Կարևորը բոլորի առողջությունն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ