Տարեցների տնային խնամքի ծառայությունները աշխատում են առանց դադարի՝ ուտելիքը հասցնելով միայնակ տարեցների տներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնային ցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար:

Արդեն իսկ մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքների) պաշտպանության աշխատանքների կազմակերպման ընթացակարգը։

Մարդասիրական և միջազգային կառույցների օգնությամբ կազմակերպվում է խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կենցաղային ապրանքներից և սննդից կազմված պարենային զամբյուղի ապահովման հարցը։

Տարեցների խնամքի ցերեկային կենտրոններն աշխատում են միայն բարեգործական ճաշարանի մասով՝ ուտելիքը հասցնելով միայնակ տարեցների տներ։

Տարեցների տնային խնամքի ծառայությունները շարունակվում են աշխատել առանց դադարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ