«Mr. Gyros»-ի համեղ ու հաճելի անակնկալը բժիշկներին

Այս օրերին, երբ կորոնավիրուսը սպառնում է բոլորիս։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է պարզապես փակվել տանը վարակից խուսափելու համար, բայց ոչ բժիշկները։ Նրանք Հիպոկրատի երդում են տվել և հավատարիմ մնալով իրենց երդմանը ծառայում են ժողովրդին։

Նրանցից յուրաքանչյուրը վտանգված է, վտանգված են նաև նրանց ընտանիքի անդամները, բայց նրանք աշխատում են։ Աշխատում են ջանք ու եռանդ չխնայելով, պարզապես «քիթ սրբելու» և սնվելու ժամանակ չունեն։» Փառք ու պատիվ նրանց։

Փառք ու պատիվ նաև նրանց, ովքեր հոգ են տանում բժիշկների մասին։

«Mr. Gyros» սննդի ցանցը հուզիչ և համեղ անակնկալ է մատուցել բժիշկներին։

Mr. Gyros արագ սննդի ցանցի աշխատակիցներն անակնկալ այց էին կատարել Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ լիքը- լիքը։ Ընկերությունը որոշել էր այսօր համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների համար հյուրասիրություն կազմակերպել։

Նյութը ՝ Goodinfo

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ