Օրվա առթիվ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ. մայրաքաղաքի ավելի քան 400 դպրոցականների մասնակցությամբ կայացել է ամանորյա ֆլեշմոբ:
Երգ ու պարով հանդես են եկել ՊԲ «Ասպետ» համույթը, Ստեփանակերտի մշակույթի տան սաները և անհատ կատարողներ:
Գլխավոր տոնածառի լույսերը վառել են Ձմեռ պապն և Ձյունանուշը:
Ողջունելով ներկաներին՝ Ձմեռ պապը շնորհավորել է բոլորին գալիք նոր՝ 2019 թվականի առթիվ և հայ ժողովրդին մաղթել հարատև ուրախություն և հաջողություն: