Սահմանված թվից ավելի ուղևորներ տեղափոխելը խախտում է

Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ  չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը կոչ է անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված թվից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ