Որքան գումար է նվիրաբերվել կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների համար

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20 թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշվեհամար։

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ