Տոնածառ զարդարելու ավանդույթը հանդիպում ենք Հայաստանի ողջ տարածքում և հայաբնակ բոլոր վայրերում, բայց դրսևորման ձևերը տարբեր են:
Օրինակ` Պոնտոսում ամանորի երեկոյան զարդարում էին ձիթենուց կտրված հաստ ճյուղը և կոչում էին «Կաղանդ Ծառ», մեկ այլ վայրում ծառ էին պատրաստում ցորենի հասկերի խուրձերից:
Ընդհանրապես, ծառի, բնության պաշտամունքը գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից և կապվել է հոգու անմահության և կյանքի հավերժության գաղափարի հետ:
Վերջին ժամանակները շատ էր քննարկվում Հանրապետության Հրապարակի տոնածառը։Իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1999թ-ի տոնածառը։Հասարակ, բայց շատ խոսուն․․․