Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսից

Չինացի գիտնականները հաստատել են, որ արյան խումբը մեծապես ազդում է կորոնավիրուսի հանդեպ խոցելիության վրա։ Մասնագետները համեմատել են Վուհան և Շենժեն քաղաքների հիվանդանոցների COVID-19֊ով հոսպիտալացված մարդկանց տվյալները նույն շրջաններում ապրող առողջ մարդկանց համապատասխան տվյալների հետ:

Այսպես, II խմբի արյուն ունեցող մարդիկ ամենախոցելին են, իսկ ամենադիմացկուն խումբը I֊ն է։ Տարիքը և սեռային պատկանելությունը նշանակություն չունի։ Գիտական ​​աշխատանքի արդյունքներով այս հետազոտությունը տպագրվել է medRxiv պարբերականում, հայտնում է lenta.ru֊ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ