6-ամսյա երեխան համբույրի պատճառով հազիվ է փրկվել մահից

6-ամսյա տղան առաջին հայացքից «անմեղ» համբույրի պատճառով հազիվ է փրկվել մահից։

Փետրվարի 17-ին ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակչուհի 36-ամյա Ստեֆանի Շեյդին իր որդի Լինքոլնի դեմքին տարօրինակ կարմիր բծեր եւ փուչիկներ է նկատել։ Մի քանի ժամ անց այդ փուչիկները սկսել են մեծանալ եւ ծածկել են երեխայի ամբողջ այտը։ Դա շատ ցավոտ էր, եւ երեխան լալիս էր։ Ծնողները ստիպված նրան տեղի հիվանդանոց են տարել։

Այնտեղ պարզվել է, որ երեխայի մոտ հերպես է, որով նա վարակվել է մեկից, ով նրան համբուրել է։

«Մենք չգիտենք, թե ով եւ երբ կարող էր համբուրել մեր երեխային, սակայն դրա պատճառով հսկայական բծերը եւ փուչիկները ծածկել էին նրա դեմքի համարյա կեսը, լցվել էին թարախով եւ անտանելի ցավ էին պատճառում մեր որդուն»,- պատմել է Ստեֆանին։

Բժիշկների խոսքերով՝ հերպեսը շատ վտանգավոր է մինչեւ վեց ամսական երեխաների համար։ Վիճակագրությամբ՝ հերպեսով վարակված յուրաքանչյուր երրորդ նորածինը մահանում է։

Այժմ Լինքոլնը օտոլարինգոլոգների հսկողության տակ է։ Վիրուսը լսողության օրգանների հետ կապված բարդություններ է առաջացրել, ինչը կարող է ամբողջովին խլանալու պատճառ դառնալ։

Ստեֆանին բոլոր ծնողներին կոչ է արել հետեւել, թե ով եւ երբ է համբուրում իրենց երեխաներին, որպեսզի նրանց հետ չկատարվի այն, ինչ տեղի ունեցավ իր որդու հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ