Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին մեզ են միանում նաև սփյուռքի մեր հայրենակիցները

Նարեկ Միրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին մեզ են միանում նաև սփյուռքի մեր հայրենակիցները: Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց էջմիածնեցի ամերիկահայ գործարար Karen Vardanyan-ը և հայտնեց, որ 2-3 օրից մեզ կտրամադրի պրոֆեսիոնալ բժշկական արտահագուստներ` մեր բուժանձնակազմի աշխատանքն էլ ավելի անվտանգ դարձնելու համար:
Քննարկվում է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ պարագաներ ևս ուղարկել, որին առանձին կանդրադառնամ:

Շնորհակալ ենք աջակցության համար:

Իսկ ավելի ուշ տեղեկացրել է․

Սիրելի՛ Էջմիածնեցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ամերիկաբնակ մեր հայրենակից Karen Vardanyan-ի աջակցությամբ ձեռք ենք բերելու շուրջ 1200 տարա ալկոգել (շուրջ 300 լիտր), որոնց մի մասը վաղվանից կբաժանենք մեր սիրելի Էջմիածնի բնակիչներին։ Կտեղեկացնենք թե ինչպես կբաժանվի ձեռք բերված ալկոգելը։

Շնորհակալություն աջակցության համար

Եղե՛ք առողջ

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին մեզ են միանում նաև սփյուռքի մեր հայրենակիցները: Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց…

Posted by Narek Mkrtchyan on Sunday, March 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ