Առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Օրինակ`

1․Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք,․
2․Թարգմանիչներ,

3․Տվյալների բազա լրացնողներ,
4․Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ

Խնդրում ենք coronavolunteer@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն։ Հայտերը կարող եք լրացնել այստեղ»,-նշված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ