Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացվել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում։

Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի կողմից։

Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարն այս կապակցությամբ նշել է, որ բազմաթիվ մեծահասակներ են այցելում եկեղեցի, որոնց համար իրենք շատ են անհանգստանում։

Չընարը հայտնել է, որ 4 ամիս անընդմեջ իրենք սեփական միջոցներով են ախտահանել եկեղեցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ