Աննա Հակոբյանը «անկեղծացել» է. Ֆիլմ Թավշյա հեղափոխության մասին

Politica.am-ը ներկայացնում է Նվարդ Հովհաննիսյանի «Նրա հեղափոխությունը» ֆիլմը։ Ֆիմում ներկայացված է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի տեսանկյունը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որոնք հայտնի դարձան «Թավշյա հեղափոխություն» անունով։

Ֆիլմը ներկայացնում է նաև Աննա Հակոբյանի ընտանիքի կենսագրությունը, որը սերտորեն կապված է ամուսնու քաղաքական կյանքի հետ, ինչն էլ Հայաստանում հանգեցրեց նախկին վարչակարգի փոփոխությանը։ Ֆիլմն առաջին անգամ հրապարակվել է www.evnreport.com կայքում։

Տվյալ քաղաքական շարժու1մը հայկական ներքաղաքական կյանքում և միջազգային ասպարեզում ստացավ իր բավական տարածված անվանումը՝ «Հայկական թավշյա հեղափոխություն»։ Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների իրականում դա հեղափոխություն էր, որն ավարտվեց ո՛չ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով՝ վարչապետի պաշտոնից, այլև՝ ավելի հեռուն գնացող հետևանքներով՝ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հրաժարմամբ։

Ավելին՝ Հեղափոխությունն ունեցավ առավել հեռու գնացող հետևանքներ՝ սկիզբ դնելով հին քաղաքական համակարգի ապամոնտաժմանը և նոր հայկական քաղաքական համակարգի ստեղծմանը։ Հայկական թավշյա հեղափոխության իրողությունն առավել հստակ ցույց տալու համար հարկ է նշել, որ նախկին՝ իրեն սպառած քրեաօլիգարխիկ Հայաստանի Երրորդ Հանրապետությանը եկավ փոխարինելու նոր՝ ժողովրդավարական Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։

աղբյուրը՝  politica.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ