Ոստիկանության սպայի շոկային բացահայտումը նախկին ոստիկնապետ Վովա Գասպարյանի մասին

 

Ֆեյսբուքյան օգտատեր Нонна Арш-ян ուշագրավ պատմություն է հրապարակել․ «Երբ Վովայի աղջիկը, ով երգչուհի է, հյուրախաղերից վերադառնում էր Երեւան, ոստիկանական պատվո գումարտակը, որն իրականում պետք է ընդունի ու ճանապարհի միայն երկրի բարձրագույն ղեկավարությանն ու օտար երկրների նախագահներին, շարային պատրաստականության էր բերվում, դեռ ինքնաթիռի վայրեջքից 15 րոպե առաջ շարվում էինք ու սպասում Վովայի կնոջն ու աղջկան։

Երբ նրանք իջնում էին ինքնաթիռից, մինչեւ VIP սրահ մենք պատվո կեցվածք պահած, ինչպես երկրի բարձրագույն հրամանատարին են ողջունում, ձեռքը քունքին՝ ձիգ կանգած, մինչեւ նա մեքենա էր նստում ու նոր մեզ հրամայվում էր՝ ազատ։

Անձրեւ լիներ, թե սառնամանիք, թե ճքճքան տոթ, մեկ է, պիտի շարվեինք ու պատիվ տայինք Վովայի լակոտին։ Այդպես անում էինք նաեւ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների սիրուհիների պարագայում։ Նրանք բացառապես երթեւեկում էին VIP-ով ու մեզ հետ վարվում էին ոնց որ իրենց ծառաների։

Օրհնվի Նիկոլը, մեզ ստրկությունից ազատեց։ Նիկոլը երբ գալիս է թռիչքի, մենք մի ծակ ենք ման գալիս, որ մեզ չտեսնի։ Արգելել է իրեն ճանապարհել եւ ընդունել։ Ինքն իր համար, սովորական քաղաքացու պես, գնում գալիս է»: Զվարթնոց օդակայանի ոստիկանության սպայի պատմածից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ