Լեւոն Արոնյանը մի քանի երկրի սահման է հատել եւ արդեն Երեւանում է

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Իսպանիայում գտնվող Լեւոն Արոնյանը կնոջ՝ Արիաննե Կաոլիի ավտովթարի ենթարկվելու մասին տեղեկությունն ստանալով՝ անմիջապես որոշել էր գալ Հայաստան եւ մտահոգություն հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրների, մասնավորապես, Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունը նվազագույնի հասցնելու պատճառով Արոնյանը կարող էր դժվարությունների հանդիպել:

Մեր տեղեկությունով Արոնյանը հատել է մի քանի երկրի սահման եւ արդեն Հայաստանում է: Նա սկզբում մեկնել է Մյունխեն, այնուհետեւ՝ Վիեննա եւ այնտեղից ժամանել է Հայաստան:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում են, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորութմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ