Եկեք մեզ տեսած պահենք, սիրելի ժողովուրդ: Սենց բաներ ենք տեսել:

Հայաստանում Արտակարգ դրություն է հայտարարվել: Քաջ իմանալով սով տեսած մեր ազգի ինքնապաշտպանական բնազդները` եկեք ևս մի անգամ հիշենք Ինչ չի կարելի անել Արտակարգ դրության ժամանակ

❗️ Չի կարելի չտեսի պես սրբել սուպերմարկետների ապրանքները, որովհետև պարենային, տնտեսական ապրանքների խանութները գործելու են

❗️ Չի կարելի Բաստիլի պես գրավել դեղատները ու պարկերով դեղեր շալակել տանել տուն, որովհետև դրանք ևս բաց են լինելու:

❗️ Չի կարելի ոչնչացնել հացի պաշարները ու տոննաներով լավաշ չորացնել սև օրվա համար, որովհետև հացի արտադրամասերը ևս գործելու են:

❗️ Չի կարելի կազմակերպել հարսանիք, նշանդրեք, գլուխլվա, կարմիր խնձոր: Զույգ ծաղիկները ավելի ուշ՝ խաղաղ և ապահով պայմաններում կհյուսեն հիփոթեկով վերցրած իրենց ընտանեկան բունը:

❗️ Չի կարելի երեխաներից գլուխն ազատելու նպատակով սաղ օրը նրանց «բրախել» փողոց: Դրա համար չեն դպրոցները փակվել, որ թրև գան ու վարակ տարածեն, թող տանը գիրք կարդան, հը-հը պլանշետ խաղան, ջանդամ:

❗️Հայաստանում առկա է բավարար քանակի պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ,
խուճապի մեջ մեծաքանակ գնումներ մի իրականացրեք :

🙂 Եկեք մեզ տեսած պահենք, սիրելի ժողովուրդ: Սենց բաներ ենք տեսել:

Gohar Hayrapetyan-ի էջից․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ