Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Մոնթե Մելքոնյանի անվ. վարժարանի տարածքում

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ:

«Ելնելով «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահմանում է պետական և տեղական ինքակառավարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն Կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտարահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին՝ զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ անհրաժեշտության՝ ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»,- հայտնել է։

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան…

Posted by Shushan Stepanyan on Monday, March 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ