Դեռևս հնագույն ժամանակներում աշխարհի շատ ժողովուրդներ մազերին հատուկ նշանակություն էին տալիս: Վարսահարդարմամբ հնարավոր էր որոշել նույնիսկ մարդու հասարակական դիրքը։
Եգիպտոսում, օրինակ, նորաձև էին կեղծամներն ու, այսպես կոչված՝ երկրաչափական սանրվածքները, Հին Հունաստանում վարսերի հարդարման ձևն ընդգծում էր մարդու մարմնի կառուցվածքը, Հին Հռոմում կանայք ունեին երկար վարսեր, որոնք գանգրացնում և հյուսում էին տարբեր եղանակներով, Ռուսիայում կանայք երկար հյուսքերով էին, իսկ Հին Չինաստանում գերադասում էին վարսահարդարման ավելի բարդ տարբերակներ:
Մեր հերոսուհու մազերը այսօր տարբերվում է և այդ յուրահատկությունը կայանում է նրանում, որ 28 տարի նա չի կտրել իր մազերը։Թվում է թե նրանից շատ ժամանակ կպահանջվեր վարսերը խնամելու համար, բայց նա կարողանում է և աշխատել և խնամել իր երկու փոքրիկները։Այ սա է աշխույժ մարդու տեսակը․․․