Արսեն Թորոսյանը հանդես է եկել նոր կոչով

Առողջապահության նախարարը կոչ է անում  զերծ մնալ զանգվածային ծեսերից, կրոնական արարողություններից։ Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։

Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։

Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց…

Posted by Arsen Torosyan on Saturday, March 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ