Օրեր առաջ աղմուկ բարձրացրած մեր գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Փաշինյանը

հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Օրեր առաջ աղմուկ բարձրացրած մեր գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով դիմելով մեզ կոչ արեց, ցիտում ենք՝

«Մեր բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում սադրանքներին չտրվել, հայհոյում են ջհանդամ թե չհայհոյեն, իրանց գլխին թող կպնի իրանց հայհոյանքը», մենք միանշանակ ականջալուր կլինենք այս հորդորին, քանի որ Մեր Նախաձեռնության կազմավորման առաջին օրվանից հայտարարել ենք, որ մենք գործում ենք ինքնուրույն, սակայն ՀՀ Վարչապետի ցանկացած կոչին ականջալուր ենք լինելու։ Եւ հավատարիմ մնալով այդ սկզբունքին հայտարարում ենք՝
Վարչապետի հորդորով, այլևս չենք արձագանքելու հայհոյանքներին։ Սա Մեր Երկրի Ղեկավարի կո՛չն է։ Եւ ինչքան էլ, որ մեծ լինի ցանկությունը հակազդելու այս արատավոր երևույթին, մենք պետք է լսենք Մեր Վարչապետի հորդորը։

Բայց սա չի նշանակում, որ հրապարակային հայհոյանք գրողները և հնչեցնողները մնալու են անպատիժ։
Մոտ ժամանակներս Հեղափոխության Պահապաններ նախաձեռնությունը հանդես կգա օրենսդրական լրացում կատարելու առաջարկով Ազգային Ժողովի պատգամավորներին։ Առաջարկվելու է լրացում կատարել քրեական օրենսգրքում, որով հրապարակային հայհոյանքներ հնչեցնելը որևէ անձի
հասցեյին կքրեականացվի։ Շուտով ավելի մանրամասն կներկայացնենք մեր նախագիծը։

Մնում է շուտափույթ դուրս գանք Covid-19 պանդեմիայից։ Դրանից հետո ինտենսիվ քննարկումներ կսկսենք Մեր Հարգարժան «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Օրեր առաջ աղմուկ բարձրացրած մեր գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով…

Posted by Hayk Stepanyan on Sunday, March 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ