Ապրիլի 5-ին բոլորս գնում ենք պատերազմ ու ազատագրում երկիրը բորենիներից

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2008 թվականի մարտի արտակարգ դրությունը դեռ «չմարսած» նախկինները, որոնց անունները հնչեցնելն ու առավել ևս գրելը արդեն իսկ զզվանք է առաջացնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են արտակարգ իրավիճակ հայտարարել կապված կորոնավիրուսի տարածման հետ։

Այստեղ այնուամենայնիվ ստիպված եմ օգտագործել Սերժ Սարգսյանի թևավոր խոսք դարձած «հանճարեղ» արտահայտությունը՝ իյա իրո՞ք։ Դուք իրո՞ք մտահոգ եք պետության և ժողովրդի ճակատագրով։ Իսկ եթե մտագոհ եք ու սիրում եք ձեր երկիրն ու ձեր ժողովրդին, ինչո՞ւ արատակարգ դրություն չհայտարարեցիք 2016 թվականին, երբ մեր երկրում H1N1 վիրուսից վարակվեց 900 և մահացավ 19 մարդ։

Պաշտոնական այս թվերը ԱԺ-ում ներկայացրել էր ձեր իշխանության ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ինչո՞ւ ուսումնական հասատություններում դասերը չհետաձգեցիք։ Ինչո՞ւ Ֆեյսբուքում «ստատուսներ» չգրեցիք վարակվածների քանակի կամ մահացությունների վերաբերյալ։ Չէ՞իք ուզում պանիկա առաջացնել։ Դուք թքած ունեիք ժողովրդի վրա։ Պետության հողերը ձեզ համար ռազմավարական առումով նշանակություն չունեցող տարածքներ են, մահացածների կամ վարակակիրներն էլ միայն ու միայն քանակ են։ Քանակ, որը օգտագործում էիք ընտրություններից ընտրություն։
Այսօր դուք պատերզամ եք հայտարարել պետությանը և ժողովրդին։

Դուք անգամ երազում եք, որ հղի կինը վարակվի կորոնավիրուսով և բարոյական բոլոր նորմերը ոտնահարելով սուտ տեղակություններ եք տարածում այդ մասին։

Պետության համար ծանր այս ժամանակահատվածում ձեր գլխում միայն ապրիլի 5-ի հանրաքվեի տապալումն է, որը հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում։
Այս պահին ձեր միակ նպատակը Թովմասյան Հրայրին և մյուս 7 դուրսպրծուկներին պետության թիկուքում պահելն է, որպեսզի երկիրը քանդելու հույսեր փայփայեք։
Արտակարգ դրություն չի լինելու։

Ապրիլի 5-ին բոլորս գնալու ենք պատերազմի և ազատագրելու ենք երկիրը բորենիներից։ Ավելին, ձեր ազգադավ դերսևորումների արդյունքում․ ապրիլի 5-ին հանուն պետության շահերի պատերազմի է դուրս գալու աննախադեպ քանակության ՀՀ քաղաքացի։

Օգտվելով առիթից ՀՀ իշխանություններին կոչ եմ անում ծրագիր մշակել կորոնավիրուսով վարակված կամ վարակված կլինելու կասկածանքով մեկուսացված քաղաքացիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատրաստ եմ առանց որևէ պաշտպանիչ միջոցների ընտրարկղերը տանել կորոնավիրուսով վարակված անձանց մոտ, ապահովել քվերակությունն այնուհետև ինքնամեկուսանալ։

ՀՀ գիտակից քաղաքացիներին կոչ եմ անում ստեղծված իրավիճակում մեկ մարդու պես կանգնել ՀՀ վարչապետի կողքին։

Ապրիլի 5-ին բոլորս գնում ենք պատերազմ ու ազատագրում երկիրը բորենիներից2008 թվականի մարտի արտակարգ դրությունը դեռ…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Sunday, March 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ