Իրավաբան Հայկազ Մակարյանի նախաձեռնությամբ երեկ Ազատության հրապարակրւմ բողոքի ակցիա էր կազմակերպվել «Դատել Ռոբերտ Քոչարյանին» կարգախոսով, որից հետո մասնակիցները քայերթով գնացին դեպի ՀՀ դատախազություն: Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ ինքը զարմացած է այն իրավապաշտպանների, փաստաբանների, ՀԿ-ների վրա, որոնք ոչ միայն պնդում են, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով անմեղ է, այլև, որ ինքն է շահագրգռված իրական մեղավորներին բացահայտելու գործում:
«Հետո ավելի պարզ դարձավ, որ այն մարդկանց մի մասը, որոնք մասնակցում էին ի պաշտպանություն Քոչարյանի կազմակերպված ցույցին, խաբված են եղել, իսկ մեծ մասը ներկա է գտնվել վճարվելով: Դա շատ նորմալ է Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Անընդհատ բերում են այն փաստը, թե Սահմանադրության այն ժամանակվա հոդվածի սահմանված կարգով նա չպիտի դատապարտվի: Fս ապշած եմ:
Եթե կան քրեածին տարրեր, եղել է 10 հոգու սպանություն, այսինքն՝ հրահանգվել է, որպեսզի կրակ բացեն ժողովրդի կամ այս կամ այն անձի վրա, դա արդեն հանցակազմ է պարունակում: Եվ դա այն դեպքում, որ օրենքով չի սահմանվում զինված ուժերը ներբաշել այս կամ այն գործողության մեջ և մարտական փամփուշտներով կրակել: Ռոբերտ Քոչարյանը փորձում է խեղաթյուրել փաստերը և ներկայացնել այլ իրավիճակ:
Որպես իրավաբան ես պնդում եմ՝ Քոչարյանը, բոլոր այն մարդիկ, որոնք մարտի 1-ի հետ կապ են ունեցել, այս կամ այն կերպ օժանդակել են ջարդին, բանդիտական գործողություններին, պետք է ծեծի, խոշտանգումների համար պատժվեն քրեական օրենսգրքի համաձայն:
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Քոչարյանը կապ չի ունեցել գործողությունների հետ, կամ անէության թմբիրում են, կամ գաղափար չունեն, թե ինչ բան են մարդու իրավունքի միջազգային նորմերը: Մասնավորապես, ժողովրդի վրա զենք բարձրացնող մարդը պետք է պատժվի: Հիշենք Նիկոլաե Չաուշեսկուի օրինակը, երբ կրակեց իր ժողովրդի վրա և ստացավ իր պատիժը: Քոչարյանը պետք է երախտապարտ լինի, որ ժողովուրդն իրեն այդպիսի դատավճիռ չի տալիս»,- հայտարարեց բողոքի ակցիայի հեղինակը: