Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԱԾ 100-ամյակի միջոցառմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերևացող, բայց խիստ կարևոր աշխատանք է և գործունեություն։

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են և բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ և դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։

 

Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան։

Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։

Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ