Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը կողաշրջվել է. կա 1 զոհ…

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Զ. Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ