Քաղшվիացիայի գլխավnր կnմիտեն նnր տնoրենի hամար 13.4 մլն դրամnվ «Տոյnտա» է գնել պետբյուջեի հաշվին

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։

Քաղավիացիայի գլխավոր կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բայբուրտյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով։

«Տիկին Ռևազյանին սպասարկող մեքենան պատկանել է կոմիտեի կառավարման ենթակայությամբ գործող «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը, ինչը խախտում է համարվում։ Այդ խնդիրը նախկինում արձանագրվել է ստուգող մարմիններից մեկի կողմից, հստակ չեմ հիշում՝ որ մարմնի։ Քանի որ կոմիտեի ղեկավարը մեքենա չի ունեցել, այդ պատճառով էլ գնումն իրականացվել է», — ասաց աշխատակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ հայտարարվել է մրցույթ, որի արդյունքներով ընտրվել է այն ընկերությունը, որից էլ կատարվել է գնումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ