«Փաշինյանն առաջիկա շաբաթ կայցելի Ռուսաստան». Պուտին

Պատասխանելով հայ լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանն ընտրություններից հետո վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ`Պուտինը նշել է. «Իսկ ի՞նչ պետք է վերականգնենք: Մենք չունենք փլուզված որևէ հարց, որը հետք պետք է վերականգնել»:

Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները «հավասար են», Հայաստանը Ռուսատանի ռազմավարական գործընկերն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է:

Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները «հավասար են», Հայաստանը Ռուսատանի ռազմավարական գործընկերն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է:

«Մենք պետք է զարգացնենք այն, ինչ կա, ստեղծվել է նախորդ իշխանությունների կողմից: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենամտերիմ դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ` կլինի հետագայում», — ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ