Ոստիկանները հսկում են շենքը, որտեղ մեկուսացված են կորոնավիրուսով վարակված իտալացու գործընկերները

Հայաստանում բնակվող իտալացին, որն ախտորոշվել է կորոնավիրուսով, աշխատում է իտալական «Ռենկո» ընկերությունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ընկերության փոխտնօրեն Գեղամ  Բակլաչեւը։

«Մոտ մեկ շաբաթ առաջ է եկել Հայաստան։ Երեկ չէ առաջին օրը տաքություն ուներ, կապվեցինք Առողջապահության տեսչական մարմնի հետ, շտապօգնություն եկավ, տարան Նորքի ինֆեկցիոն, դրական եկավ կորոնավիրուսի առաջին թեստը»,– նշեց նա։

Փոխտնօրենը նշեց, որ տղամարդը մասնակցել է «Թումոյի» շենքի առանձին հարկում կատարվող շինարարական աշխատանքներին, նրա հետ աշխատած բոլոր քաղաքացիները մեկուսացված են։

«Մենք առանձին շենք ունենք, որտեղ բնակվում են մեր աշխատողները։ Բոլորը՝ մոտ 30 մարդ, մեկ տասնյակը՝ իտալացի, մեկուսացված են իրենց տներում։ Ոստիկանությունից եկել, փակել են շենքը։ Ճշտում են մենք՝ ամեն օր հատուկ աշխատակիցները գալիս են ֆորմաներով, մտնում, ստուգում են»,– ասաց նա՝ նշելով, որ մեկուսացվածների մեջ է նաեւ վարակված տղամարդու կինը։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ