Աննա Հակոբյանը տուն-ինտերնատում տարեցների հետ նշեց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը

Աննա Հակոբյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և շնորհավորել տարեցներին գալիք Նոր տարվա կապակցությամբ:

Տուն ինտերնատի 248 բնակիչների համար նաև անակնկալ նվերներ էին նախատեսված: Տոնական երգ ու պարից, բարեմաղթանքներից զատ, տարեցներին հայկական 3 ընկերությունների կողմից նվիրաբերվել է տեքստիլ արտադրանք:

«Մոտենում են ամանորյա տոները. դա այն ժամանակահատվածն է, որ պետք է մեր շուրջը նայենք և մեր կարիքն ունեցող մարդկանց ուշադրություն դարձնենք, ինչ-որ բանով ուրախացնենք:

Տուն-ինտերնատի ընտրությունը որևէ բանով պայմանավորված չէ: Եթե կարողանայի, բոլոր ինտերնատները այցելել, շատ լավ կլիներ, բայց կդժվարանամ»,- ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ կողմից ու հիմնադրամի կողմից կարող եմ անել այնքան, ինչքան կարող եմ: Կարող եմ իմ ուշադրությունը ուղղել, իմ ժամանակն ու միջոցները տրամադրել տարեցներին, այդքանն անում եմ, կարող ենք նաև հիմնադրամի շրջանակներում հատուկ ծրագրեր ներառել և դա էլ կանենք, բայց ավելի գլոբալ խնդիրներին ու ծրագրերին չեմ տիրապետում»,- նշեց առաջին տիկինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ