«Պեպելյան ջան, աչքներս լույս լինի». Քրիստինե Պեպելյանը մայր է դարձել

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ և մեկնաբանություններում հատնել է, որ երգչուհին մայր է դարձել:

Նա մասնավորապես գրել է.

«Պեպելյան ջան, աչքներս լույս լինի , անկեղծ շատ ուրախացրեցիր քո` մայր դառնալու լուրով: Աստված պահապան
#Քեռիեմդարձել»

Քրիստինե Պեպելյանը հայ փոփ երգչուհի է։

1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ