Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ:
Այցելությունից առաջ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, րտեղ պատկերված էին այն փաթերթները, որոնք Աննա Հակոբյանը նվեր էր տանում տարեց մարդկանց:
Իսկ քիչ առաջ Աննա Հակոբյանը տուն- ինտերնատից լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Թիվ 1 տուն ինտերնատում տիկին Լառան (նկարում) իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը որպես իրենից հիշատակ…
Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում դուստրերին, կամ՝ տատիկները՝ թոռներին: