«Մի մոլորյալ էլ կա, որին թվում է, թե եղել է իր ժամանակաշրջանի Ռեմբոն».Էդգար Մխիթարյան

Վերջերս, նկատի ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում, կամ մի քիչ ավել, մի քիչ պակաս, նախկիններից շատ ենք լսում, որ այժմյան իշխանավորները չեն ծառայել բանակում, չեն եղել Արցախյան ազատամարտի մեջ և ապա ինչպես կարող են զբաղվել Արցախյան հարցի լուծմամբ ու նման այլ խավարամտություններ։

Նման զառանցաքներով պատված երկոտանիների մասին կարող ենք ունենալ երկու կարծիք՝ կամ նրանք անուղեղ են կամ զբաղված են տափակ մանիպուլիացիայով։ Բացատրեմ ինչու։ Արցախյան պատերազմի հրադադարը կնքվել է 1994թ.-ին։ Դրանից հետո Լեւոն Տեր Պետրոսյանին մեղադրեցին զիջողական քաղաքականության մեջ, եւոն Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց 1998թ, սկզբին։ Այդ թվականից մինչև 2018 թ. իշխանության են եղել Արցախյան պատերազմին ներգրավված անձինք։

Նրանց կառավարման տարիներին Արցախը դուրս մղվեց բանակցային սեղանից, ի հայտ եկան 7 շրջաններից 6-ի հանձնման տարբերակը Մեղրին փոխանակելու քննարկումներով, որին էլ հաջորդեցին մադրիդյան և կազանյան սկզբունքները 7 շրջանների հանձնումով, որի դիմաց Արցախի կարգավիճակը մնում էր մշուշոտ։ Հիմա հարգելի նախկիններ, սա ոնց կբացատրեք։ Իշխանության էին մարդիկ, որոնք կային Արցախյան պատերազմում, բայց նրանց իշխանավարման տարիներին հարցը ոչ միայն չլուծվեց, այլ նաև մեր դիրքերը թուլացան այն ասպեկտով, թե ինչի շուրջ էր բանակցվում և ինչի դիմաց։

Հիշեցման կարգով ոմանց էլ պետք է հիշեցնել, որ իրենց շարքերում կային մի բոլուկ <<Նժդեհասեր>> ջահելներ, որ գուցե և սարսափում էին այն մտքից, որ բարձրագույնը ավարտելուց հետո զորակոչվելու էին բանակ։ Նախկին պաշտոնյաներից շատերը, իմ ասած այդ ժամանակվա ջահելները, լծվեցին գիտության թեկնածու դառնալու սուրբ արվեստին, որ խուսափեն բանակից։ Շատերը իրենց կարիերան սկսեցին Հանրապետականում դուռ բացել-փակելով, կոֆե դնելով։ Այնքան քծնեցին, վազվզեցին Անդրանիկ Մարգարյանի առաջ, որ ի վերջո ամեն մեկը դարձավ գիտության մի գիգանտ։

Զարմանալ կարելի է նրանց վրա, որ այսօրվա պաշտոնատար անձանց մեղադրում են բանակում չծառայելու մեջ։ Մարդ ինչքան պիտի ստվերի տակ մեծացած դդում լինի, որ իրենք իրենց ուղղությամբ բոչկա գլորեն։ Հընգերներ, եթե հետ նայեք, կտեսնեք, որ բանակում այսօրվա չծառայած պաշտոնավորները բանակում չծառայելու իրավունքը ստացել են ձեր իշխանության տարիներին։ Գոնե գիտակցում եք, թե ինչի մասին եք խոսում։

Մի մոլորյալ էլ կա, որին թվում է, թե ծառայությունը տեսախցիկների առաջ անցկացնելով և Հ1- ով շաբաթը մեկ զինուժ վարելով եղել է իր ժամանակաշրջանի Ռեմբոն։
Ոչ միայն ողորմելի եք, այլ նաև նողկալի, որովհետև Արցախը ձեր համար միշտ եղել է իշխանությունը պահելու գործիք այնպես, ինչպես Ալիևը Ադրբեջանում։

Էդգար Մխիթարյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ