ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում այս մասով հնչող հայտարարություններին, մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարարի դիտարկմանը, որ Երեւանն ու Բաքուն փոխըմբռնման են հասել:
«Ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, եւ այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր: Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա:
Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- ասաց նա եւ մեկ անգամ եւս շեշտեց. «ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, որ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային տեղաշարժեր են տեղի ունեցել: Նա ասաց, որ այդ տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին:
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Նախիջեւանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք իրենց վերահսկողության տակ են վերցրել: