«Ինչքան ուշ է ձյուն գալիս, էնքան շատ է գալիս». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ հարց քննարկելիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը հերթական հումորային մեկնաբանությունն արեց: Հարցի զեկուցողը Հակոբ Արշակյանն էր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Կառավարության՝ դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ համայնքային ճանապարհների հետ կապված նրա հանձնարարականը ստացել են, գնացել և ստուգել են, և առաջիկայում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու: Արշակյանն ասաց, որ որակի առումով խնդիրներ կան:

Արշակյանը նշեց, որ թեպետ որակական առումով կտրուկ աճ կա, բայց այն դեռ բավարար չէ, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրավական առումով կատարվում են պահումներ` համապատասխան չափերի, եթե հնարավոր է վերացնել, շտկում են, վերացնում, լինում են դեպքեր, որ գումարը չեն տալիս, ճանապարհը չեն ընդունում, այն նորից հիմնանորոգման ներկայացնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ