Կառավարության այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է Անտառային կոմիտեին տրամադրված միջոցներից 37 մլն դրամ տնտեսված գումարները փոխանցել “Հայանտառ” ՊՈԱԿ-ին՝ ընթացիկ ծախսերի համար: Բնապահպանության նախարարության պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ “Հայանտառի” տնօրինության տակ է 342 հազար հա տարածք, պահպանության գոծառույթն իրականացնում են 642 աշխատակիցներ:
Այս որոշան նախագծով նախատեսվում է, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ հագուստ և կոշիկ կտրամադրվի անտառապահներին, ինչը երբեք չի տրամադրվել:
Նա ասաց, որ ամբողջ աշխարհի անտառային ծառայության աշխատակիցներն ունեն հատուկ համազգեստ, որպեսզի տարբերվեն: Նա ասաց, որ իրավական նորմեր պետք է մշակվեն՝ տարբերանշաններով հագուստ ունենալու համար:
Սա անհանգստացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին: Նա ասաց, որ ենթադրվում է, որ հետո էլ կառաջանա այդ համազգեստը փոփոխելու պահանջը՝ դրանից բխող պարբերականությամբ: