Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջինն է

Իտալիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել։ Երեկվա դրությամբ վարակվածերի թիվը հասել է 7300-ի։ Իտալիայում վիրուսից մահանում է վարակակիրներից յուրաքանչյուր 20-րդը։ 1 օրում գրանցվել է մահվան 133 դեպք։

Նշենք, որ շաբաթ օրը երկրում գրանցվել է կորոնավիրուսի զոհերի թվով ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում մահացել է 49 մարդ: Մահացածները հիմնականում եղել են 80-ից բարձր տարիքի, որոնք ունեցել են առողջական լուրջ խնդիրներ

: Ընդ որում՝ մահացածների 72 տոկոսը տղամարդիկ են: Վարակվածների թիվը հասնում է 4600-ի: Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձրն է աշխարհում: Եվրոպական այս երկրի բնակչությունն ամենահներից մեկն է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իտալիայի կառավարությունը հրահանգել էր 10 օրով փակել երկրի բոլոր դպրոցներն ու բուհերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ