Մի խումբ դեռահասներ դաժան ծեծի են ենթարկել 15-ամյա աղջկան

ԱՄՆ Նյու Յորքում մի խումբ դեռահասներ դաժան ծեծի են ենթարկել 15-ամյա դպրոցական աղջկան:

Ինչպես հայտնում է DailyMail-ը, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես 20 դեռահասներ շրջապատում աղջկան և սկսում հարվածներ հասցնել ձեռքերով և ոտքերով:

Նրանց են միանում նաև այլ մասնակիցներ, որոնք գալիս են տարբեր փողոցներից:

Կարճ ժամանակ անց դեռահասները փախուստի են դիմում: Նրանցից մեկը գողանում է աղջկա սպորտային կոշիկները:

Նրանք նաև գողացել են աղջկա բանկային քարտն ու բջջային հեռախոսը: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ